Հուլիսի 13-ի կեսօրից Սյունիքում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է քամին:
Հուլիսի 13-ի կեսօրից Սյունիքում բռնկված հրդեհը չի հաջողվում մարել: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է քամին: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ այրվող հատվածի ծավալը մեծացել է՝ դառնալով 200 հա: Դրանից 4 հա-ը՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում է: Երեկ երեկոյան դադարեցված և վաղ առավոտյան վերսկսված հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են Մեղրի քաղաքի հրշեջները, «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցներն ու 5 տասնյակ զինծառայողներ, նաև տեղի բնակիչները: Հրդեհը բռնկվել է Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում: