Հուլիսի 12-ին կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Վերոնիկայի օրը։ Վերոնիկան համարվում է լուսանկարչության հովանավորը:
Հուլիսի 12-ին կաթոլիկ աշխարհը տոնում է Սուրբ Վերոնիկայի օրը: Վերոնիկան համարվում է լուսանկարչության հովանավորը: Ըստ Աստվածաշնչյան առասպելի, Հիսուսը՝ Գողգոթա լեռը բարձրանալիս, Սուրբ Վերոնիկայից թաշկինակ է խնդրում, որպեսզի երեսից սրբի քրտինքը: Քրիստոսի դիմագիծը քրտինքի հետ դաջվում է այդ կտորին: 12-րդ դարում մարդու դիմագծերով Հռոմում գտնվող մի թաշկինակ նույնացվել է Վերոնիկայի վերոհիշյալ թաշկինակի հետ և դարձել պաշտամունքի առարկա։ Վերոնիկայի թաշկինակի առասպելն արդեն երկու հազարամյակ ապրում է։ Լուսանկարիչներն իրենց տոնը կապում են հենց այս առասպելի հետ և հուլիսի 12-ը նշում որպես լուսանկարիչների օր:
Տոնի առթիվ ներկայացնում ենք National Geographic-ի կայքում հրապարակված տարվա լավագույն լուսանկարներից մի քանիսը:
Բացօթյա երազներ
Հեղինակը նոր է ժամանել Վարանասի, Հնդկաստան: Նա անմիջապես բարձրանում է իջևանատան տանիքը, որպեսզի այնտեղից տեսնի Գանգես գետից սկիզբ առնող արևածագը: Սակայն ներքև նայելով նա տեսնում է մարդկանց՝ մայրերի, հայրերի, երեխաների և ընտանիքի այլ անդամների, ինչպես նաև շների, կատուների և կապիկների, որոնք բոլորը պառկած են իրենց տանիքներում: Կարո˚ղ եք պատկերացնել, թե որքան դժվար է ամռան տապին՝ այն էլ առանց օդափոխիչի, քնել բաց երկնքի տակ...
Լռություն
Չինաստանի Գուանչժոու քաղաքի South China Normal University-ի հանրակացարան: Ընդմիջման ժամ է, որից հետո բոլորը պետք է վերադառնան դասերին:
Ջրում ինչ-որ բան կա
«Ինձ բախտ է վիճակվել անցնել այնպիսի փորձության միջով, որն ամբողջովին փոխել է իմ աշխարհը: Դա պատահեց Քրաբի՝ Թայլանդ այցիս ընթացքում, հենց այն ժամանակ, երբ ջրային կենդանի օրգանիզմների լուսարձակում էր ակնկալվում: Կարո˚ղ եք պատկերացնել ինչ զգացողություն է լողալ օվկիանոսում, որտեղ հազարավոր միկրոսկոպիկ պլանկտոններ լույս են արձակում՝ ամեն շարժման հետ վերածվելով կապույտ գույնի: Իհարկե, լուսանկարն ամբողջությամբ չի վերարտադրում իրական պատկերը, սակայն, ուրախ եմ, որ կարողացել եմ ձեզ հետ կիսվել իմ կյանքի այս կախարդական ակնթարթով», - գրել է լուսանկարիչ Ուիլ Ստրեյթմենը:
Երթևեկության խցանում
«Սաֆարի Նդութու»-ում կա առյուծների խումբ, որը հայտնի է ծառ մագլցելու ունակությամբ: Մենք հանդիպեցինք այդ առյուծներին այն պահին, երբ վերջիններիս հետապնդում էին փղերը, և նրանք վերջապես կարողացան պատսպարվել հարձակումից՝ տեղավորվելով ցածր ծառի վրա: Նկարն արված է այն պահին, երբ բոլոր առյուծները՝ բացառությամբ մի քանիսի, իրար հետևից մագլցել են ծառը՝ առաջացնելով միակողմանի խցանում: Նրանք շփոթված էին, քանի որ չգիտեին ինչպես իջնել», - լուսանկարիչ Ժ. Ջեյմս:
Մառախուղ Հոնկոնգում
Փետրվար և ապրիլ ամիսներին Հոնկոնգը հիմնականում մառախլապատ է: Հոնկոնգի նավահանգիստը մառախուղի մեջ:
Խաչմերուկ
Լոնդոնում հետիոտնը սպասում է լուսարձակի կանաչ լույսին խաչմերուկն անցելու համար: Նրա արտացոլանքը անցնող մեքենայի պատուհանին է:
Կեսգիշերվա ծարավը
Ջուր խմող բիզոնները:
Կարմիր տներ
Սիչուան, Չինաստան. ամենամեծ բուդդայական բնակավայրը: Ավելի քան 40 հազար վանականներ և միանձնուհիներ ապրել են կարմիր տներում և ուսումնասիրել բուդդայականությունը Լարունգ Գար ակադեմիայում:
Ժամանակն է տուն գնալ
Բանգլադեշի երկաթուղային կայարան. երիտասարդները զվարճանում են գնացքի տանիքին:
Կայապո հնդկացին Շինգու գետում
Մարդն ընդդեմ գետի
Մակույկավարների փետրվարյան փառատոն Պատագոնիայում: