Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն հաստատել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն հաստատել է «Հավասարություն և քաղաքացիություն» օրինագծում կառավարության առաջարկած փոփոխությունը, որով պատիժ է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Փոփոխությամբ մեկ տարի ազատազրկում կամ 45 հազար եվրոյի չափով տուգանք է սպառնում նրան, ով ֆրանսիայում կժխտի Հայոց ցեղասպանության փաստը: Սա նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումն էր: Օրինագիծը առաջիկայում կներկայացվի Սենատի քննարկմանը:
Մանրամասները՝ տեսանյութում