Ճանապարհային ոստիկանները հորդորում են վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ սպասվում է դեպի հանգստյան գոտիներ երթևեկության ինտենսիվության աճ: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին ուժեղացվելու է հսկողությունը Երևան-Սևան-Դիլիջան, Երևան-Աշտարակ, Երևան-Գեղարդ, ինչպես նաև դեպի Կոտայքի մարզի հանգստյան գոտիներ տանող ճանապարհահատվածներում: Ճանապարհային ոստիկանները հորդորում են վարորդներին լինել առավել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցը չվարել ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում ու չգերազանցել սահմանված արագությունը: