Հունիսի 30-ի երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի ԱՆ-148 ինքնաթիռը, 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 քաղաքացու:
Հունիսի 30-ի երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ-ի ԱՆ-148 ինքնաթիռը, 4-րդ` վերջին չվերթով Հայաստան տեղափոխելով 51 քաղաքացու: Վերջին չվերթով ժամանող մեր հայրենակիցներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար բժշկական, հոգեբանական և լրատվական ծառայությունների աշխատակիցները, որոնք երկու օրերի ընթացքում շարունակաբար հերթապահում էին օդանավակայանում՝ համապատասխան օգնություն ցուցաբերելով հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին: Հայաստանի քաղաքացիների նկատմամբ հոգատար վերաբերմունք ու աջակցություն է ցուցաբերել նաև տեղի հայ համայնքը սնունդ և օթևան տրամադրելով նրանց: Նախորդ օրվա ընթացքում ևս երեք ինքնաթիռ էր ժամանել Երևան՝ հայրենիք տեղափոխելով Վերին Լարսի անցակետում սողանքի պատճառով ճանապարհին մնացած մեր հայրենակիցներին: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը մեկնել է Վերին Լարս՝ օպերատիվ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով: