Կրեմլից հաղորդում են, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսային զրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը: Կրեմլից հաղորդել են, որ Վլադիմիր Պուտինը Ֆրանսուա Օլանդին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին։ Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները միաժամանակ հույս են հայտնել, որ հանդիպման ժամանակ ձեռք բերված արդյունքները կնպաստեն խաղաղ գործընթացի առաջընթացին: Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը Մինսկի խմբի ձևաչափում։