Հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ հուլիսի 6-ից Երևանում կգործարկվեն նոր տեսախցիկներ: Դրանք կտեղակայվեն Աբովյան-Արամի փողոցների խաչմերուկում, Հանրապետության Հրապարակ-Ամիրյան փողոցի խաչմերուկում, Էրեբունի-Դաշտենց-Այվազովսկու փողոցների խաչմերուկում, Սարյան-Բյուզանդի, Սարյան-Արամի փողոցների խաչմերուկներում և Վազգեն Սարգսյան-Պետրոս Ադամյան փողոցների խաչմերուկում: