Հռոմի Պապը գրել է. «Մենք աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարն ու բարին: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»:
Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ֆրանցիսկոս Պապի և բարձրաստիճան հոգևորականների մասնակցությամբ կատարվել է բարեխոսության կարգ: Պապը ծաղիկներ է խոնարհել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ, եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում:
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունից հետո գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:
Հռոմի Պապը գրել է. «Մենք աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարն ու բարին: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»:
Լուսանկարները՝ Արևիկ Գրիգորյանի