Հռոմի Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապին օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
Սրբազան քահանայապետին դիմավորել են հատուկ արարողակարգով: Իսկ երեխաները նրան մատուցել են հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Բարիգալստյան արարողությունից հետո Սրբազան քահանայապետին կուղեկցեն նախագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ: ՀՀ Նախագահի և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Այնուհետև Սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռի Վեհարան:
Մանրամասները՝ տեսանյութում