Մանչեսթեր Յունայթեդը Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին շահավետ առաջարկ է արել:
Մանչեսթեր Յունայթեդը Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին շահավետ առաջարկ է արել: Ինչպես հայտնում է «The Star»-ը, Մանչեսթեր Յունայթեդը առաջարկում է մոտ 30 միլիոն ֆունտ ստերլինգ՝ նախկին 18 միլիոնի փոխարեն, նոր առաջարկը պետք է որ լավ գործարք լինի:
Մանչեսթեր Յունայթեդը ակնկալում է 27-ամյա ֆուտբոլիստի հետ գործարքը կնքել մինչև Հեռավոր Արևելք մեկնելը: Դորտմունդը առայժմ դիմադրում է, հատկապես որ այս ամռանն արդեն կորցրել է թիմի երկու լավագույն ֆուտբոլիստներին՝ Իլկայ Գյունդողանին և Մաթս Հումելսին:
Նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը գրանցել է ապշեցնող արդյունք՝ 23 գոլ և 32 գոլային փոխանցում. հավանական է, որ նա Ժոզե Մոուրինյոյի 4-2-3-1 սխեմայում կգործի որպես 10-րդ համար: