Վարչապետի հանձնարարականով կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56 23 52 հեռախոսահամարով:
Վարչապետի հանձնարարականով կառավարությունում բացվել է թեժ գիծ՝ 56 23 52 հեռախոսահամարով: Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ թեժ գծին կարող են դիմել սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքների ներմուծման, ապրանքային շուկայում դրանց մրցակցության խոչընդոտման, փոքր և միջին ձեռնարկատերերին շուկայից դուրս մղման և նորերի մուտքի սահմանափակման, սպառողների շահերի ոտնահարման, կոռուպցիոն, գների անհիմն տատանումների, ինչպես նաև դրանց հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերի, փորձաքննությունների, սերտիֆիկատների, վճարումների, ժամկետների, դրանք իրականացնող մարմինների և բողոքարկման կարգի հետ կապված բողոքների և առաջարկությունների առկայության դեպքում: