Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Օրլանդո քաղաքում գտնվող Դիսնեյի ժամանցային զբոսայգու տարածքում:
Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հսկա կոկորդիլոսը հարձակվել է երկու տարեկան երեխայի վրա և նրան քարշ տվել ջուրը: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Օրլանդո քաղաքում գտնվող Դիսնեյի ժամանցային զբոսայգու տարածքում: Երեխայի հայրն անմիջապես նետվել է ջուրը, բայց կոկորդիլոսի հետ մենամարտն անարդյունք է ավարտվել: Ջուրն է նետվել նաև մայրը՝ երեխային գտնելու: Բայց նրան այդպես էլ չի հաջողվել դա անել: Երեխայի որոնման աշխատանքները շարունակվում են, սակայն տեղի շերիֆը մտավախություն է հայտնել, որ տղային գտնելու դեպքում անգամ, դժվար թե նա ողջ լինի: