Գրքում ներկայացված է Մերձավոր Արևելքի հետանկախական ժամանակաշրջանը՝ մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակ, այսպես կոչված արաբական գարուն:
Լույս է տեսել Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի ավագ մեկնաբան, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» աշխատությունը:
Գրքում ներկայացված է Մերձավոր Արևելքի հետանկախական ժամանակաշրջանը՝ մինչև 21-րդ դարի առաջին տասնամյակ, այսպես կոչված արաբական գարուն:
Հեղինակը գրքում ներկայացրել է Թուրքիայի, Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի, Պաղեստինի, Իրաքի, Եգիպտոսի, Ծոցի երկրների ու մերձավորարևելյան այլ պետությունների ներքաղաքական գործընթացների, տարածաշրջանի վրա միմյանց ու միջազգային դերակատարների ազդեցության, իսլամի քաղաքականացման, արաբաիսրայելական հակամարտության հիմնախնդիրների վերաբերյալ գիտական հոդվածներ:
Բյուրակրատ գրախանութում տեղի ունեցած շնորհանդեսին Արբրահամ Գասպարյանը նշել է, որ գիրքը մոտ մեկուկես տասնամյակի գիտական աշխատանքի արդյունք է: Հեղինակն ուսումնասիրել է նաև արաբական գիտնականների գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք լույս են սփռում մերձավորարևելյան քաղաքական որոշ գործընթացների վրա:
Գիրքը լույս է տեսել Հայաստանի հանրային հեռուստաընկերության աջակցությամբ: