Անձեռնմխելիությունից զրկելու խնդրահարույց որոշումն ընդունելուց հետո, Թուրքիայում անցել են գործի և 117 պատգամավորի գործ ուղարկել դատախազություն:
Անձեռնմխելիությունից զրկելու խնդրահարույց որոշումն ընդունելուց հետո, Թուրքիայում անցել են գործի և 117 պատգամավորի գործ ուղարկել դատախազություն: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ այսպիսով՝ 152 պատգամավորների համար բացվել է «դատարանի ճանապարհը»: Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկումներն ուղեկցվել էին աղմկահարույց միջադեպերով ու ծեծկռտուքներով: Չնայած դրան՝ խորհրդարանն ընդունել էր երկրի 150-ից ավելի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկող որոշումը: Անձեռնմխելիությունից զրկվել էին հիմնականում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորները: Միջազգային բազմաթիվ կառույցներ ու երկրներ մտահոգություն են հայտնել սահմանադրական այս փոփոխության վերաբերյալ: