Իջևանի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը է փլուզվել, ինչի հետևանքով քաղաքացին ընկել է Աղստև գետը:
Իջևանի «Բետոնիտ» գործարանի մոտակայքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պատը է փլուզվել, ինչի հետևանքով քաղաքացին ընկել է Աղստև գետը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Առաջին լրատվականին» հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին, փլուզվել են «Քարավարտ» ընկերության ՀԷԿ-ի ջրի կարգավորիչ շերտափեղկերի կողային և դիմային պատվարները: Որոնողական աշխատանքների շնորհիվ առավոտյան միայն փրկարարներին հաջողվել է գետից դուրս բերել 47-ամյա տղամարդու դին: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարուցվել է քրեական գործ: