«Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չեն խանգարել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
«Բաղանիսի ուղղությամբ կրակոցները դպրոցական քննություններին չեն խանգարել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նրա գրառման համաձայն՝ այս գիշեր կեսգիշերից մինչև ժամը երեքն ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիսը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ: «Բաղանիսի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիայից վերադառնալու ճանապարհին ստիպված են եղել 30 րոպե սպասել գյուղի սկզբնամասում` անվտանգությունից ելնելով: Չնայած այս ամենին` այսօր 9-րդ դասարանցիները բնականոն կերպով հանձնում են իրենց տարեվերջյան քննությունը,- ավելացրել է Բաղանիսի գյուղապես Նարեկ Սահակյանը: