Բունդեսթագի որոշումից գազազած Անկարան սպառնացել է չեղյալ հայտարարել միգրանտների հոսքը Եվրոպա զսպելու մասին համաձայնագիրը, եթե Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումն իրականություն չդառնա:
Բունդեսթագի որոշումից գազազած Անկարան սպառնացել է չեղյալ հայտարարել միգրանտների հոսքը Եվրոպա զսպելու մասին համաձայնագիրը, եթե Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացումն իրականություն չդառնա: Միաժամանակ, Թուրքիայի նախագահ էրդողանը ստորագրել է խորհրդարանի պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկող օրենքը, որի նախաձեռնողը կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն էր: Մեջլիսն օրինագծին հավանություն էր տվել մայիսի վերջին: Նախագահի վավերացումից հետո երկրի դատախազությունն արդեն կկարողանա քրեական հետապնդում սկսել 138 ընդդիմադիր խորհրդարանականներից ցանկացածի նկատմամբ, որոնցից շատերի դեմ արդեն իսկ հարուցված են դատական գործեր: Սև ցուցակում հայտնված պատգամավորներից 101-ը ներկայացնում են երկու հիմնական ընդդիմադիր կուսակցությունները՝ քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական և ձախ-կենտրոնամետ Ժողովրդա-հանրապետական: