ՀՀ Նախագահի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:
ՀՀ Նախագահի հրավերով պետական այցով Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը:
ՀՀ Նախագահի նստավայրում հունիսի 8-ին կայացել են հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ: Նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցությունների ավարտին Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են Հայաստանի և Չեխիայի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հուշագիր: