«Եվրո-2016»-ը կանցկացվի Ֆրանսիայի տասը քաղաքներում: Այդպիսով, Ֆրանսիան կդառնա միակ երկիրը, որն արդեն երեք անգամ հյուրընկալել է հին մայրցամաքի ամենահեղինակավոր մրցաշարը:
«Եվրո-2016»-ը կանցկացվի Ֆրանսիայի տասը քաղաքներում: Այդպիսով, Ֆրանսիան կդառնա միակ երկիրը, որն արդեն երեք անգամ հյուրընկալել է հին մայրցամաքի ամենահեղինակավոր մրցաշարը (1960 և 1984 թթ.):
«Եվրո-2016»-ի ամենաերիտասարդ կազմն Անգլիայի հավաքականինն է, որում հանդես է գալիս նաև մրցաշարի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (18 տ.): Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների միջին տարիքը 25.3 տարեկանն է:
Եվրոպայի առաջնության ամենատարեց հավաքականը Իռլանդիայինն է: Թիմի միջին տարիքը 29.4 տարեկանն է, իսկ մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստը Հունգարիայի հավաքականի 40-ամյա դարպասապահ Գաբորա Կիրային է:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մասնակից թիմերից Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ամենաբարձր վարձատրվող մարզիչն է: Բրիտանական թիմի ղեկավարը տարեկան ստանում է 5 միլիոն եվրո:
Հետաքրքրական է, որ Անգլիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս Պրեմիեր լիգայում, որևէ լեգիոնական չի հրավիրվել:
Փոխարենը՝ Իռլանդիայի, Իսլանդիայի և Հս. Իռլանդիայի հավաքականներում չկա որևէ ֆուտբոլիստ, որը կներկայացնի ազգային առաջնությունը:
«Եվրո-2016»-ի ընտրական փուլի խաղերում միայն Անգլիայի հավաքականին է հաջողվել հաղթանակ տանել բոլոր հանդիպումներում:
«Եվրո-2016»-ի խորհրդանիշը «Սուպեր-Վիկտոր» անունով փոքրիկ տղան է, որը կրում է Ֆրանսիայի ազգային հավաքականի 16 համարի մարզաշապիկը:
Ըստ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի՝ ամենաթանկարժեք հավաքականը Գերմանիայինն է, որին հաջորդում են Իսպանիան և Բելգիան:
«Եվրո-2016»-ի ընտրական փուլի ընթացքում մրցակիցների դարպասներն առավել շատ գրավել են լեհ ֆուտբոլիստները՝ տասը խաղում խփելով 33 գոլ:
«ՎԻՎԱՌՈ» բուքմեյքերական ընկերությունը Եվրոպայի առաջնությունում ամենահավանականը համարում է տանտերերի՝ Ֆրանսիայի չեմպիոնությունը (4 գործակից), իսկ ամենաանհավանականը՝ Ալբանիայի ընտրանու հաջողությունն է (500 գործակից):