Ինչո՞ւ պետք է երիտթուրքերի պաշտպանը դառնանք, Թուրքիան ի վերջո պետք է հայերից ներողություն խնդրի:
Ինչո՞ւ պետք է երիտթուրքերի պաշտպանը դառնանք, Թուրքիան ի վերջո պետք է հայերից ներողություն խնդրի: Երկար տարիներ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածն ուսումնասիրած թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ պահանջել է, որ Թուրքիան հայերից ներողություն խնդրի՝ պատճառած ցավի համար, գրում է թուրքական մամուլը: Օրանը նշել է, որ Թուրքիան պետք է ներում հայցի նաև «այդ աղետը մինչ այժմ սեփական քաղաքացիներից թաքցնելու համար»։ Թուրք պատմաբանի պահանջների մեջ անգամ հայերի ունեցվածքի փոխհատուցման հարց է բարձրացվում։ «Քանի դեռ թուրքական պետությունը շարունակում է ջայլամի քաղաքականությունը, միջազգային հանրության կողմից «ծեծն ավելանալու և խստանալու է»,-ասել է նա։