Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմն էլ հայտարարել է. «Թուրքիայի անցյալում որևէ ամոթալի դեպք տեղի չի ունեցել, որ Թուրքիան դրանից գլուխը կախի։ Թուրք ազգը հպարտանում է իր անցյալով։ Մենք Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել ենք Անկարա։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դատապարտել է Գերմանական խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը: Կուսակցության մամուլի քարտուղարը հայտարարել է, որ տվյալ որոշումը կարող է լուրջ վնաս հասցնել երկու երկրների հարաբերություններին: Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Գերմանիային վիրավորող գրառում է կատարել Թվիթերում։ «Իրենց պատմության սև էջերը փակելու ճանապարհը խորհրդարանի անպատասխանատու որոշումներով ուրիշ երկրների պատմությունը սևացնելը չէ»,-գրել է Չավուշօղլուն։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմն էլ հայտարարել է. «Թուրքիայի անցյալում որևէ ամոթալի դեպք տեղի չի ունեցել, որ Թուրքիան դրանից գլուխը կախի։ Թուրք ազգը հպարտանում է իր անցյալով։ Մենք Գերմանիայում Թուրքիայի դեսպանին կանչել ենք Անկարա։ Գերմանիայի որոշումը սխալ էր»,-ասել է Թուրքիայի վարչապետը։ Քենիայում գտնվող Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն էլ նշել է, թե Բունդեսթագի որոշումը լրջորեն ազդելու է թուրք-գերմանական հարաբերությունների վրա։ «Թուրքիա վերադառնալուց հետո կորոշենք մեր քայլերը»,-ասել է Էրդողանը։