ՀՀ Նախագահի հարցազրույցը գերմանական Բիլդ պարբերականին
Բիլդ - Պարոն նախագահ, հինգշաբթի Բունդեսթագում կայանալու է հայկական բանաձևի վերաբերյալ քվեարկությունը: Ինչո՞ւ է այդչափ կարևոր, որ գերմանական խորհրդարանը ճանաչի 1915-1916 թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
Սերժ Սարգսյան - Հարցը 1915թ-ի սարսափելի հանցագործության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու մասին է: Գերմանիայի նախագահը դեռ անցյալ տարի հստակ բառեր գտավ կատարվածը նկարագրելու համար և հանցագործությանը տվեց այն որակումը, ինչ իրականում եղել է՝ Ցեղասպանություն:
Մանրամասները՝ տեսանյութում