Քննարկելով Գազպրոմ Արմենիայի հայտը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր գազի սպառման նոր սակագին է սահմանել, որը գործող սակագնից 9 դրամ 30 լումայով ցածր է:
Քննարկելով Գազպրոմ Արմենիայի հայտը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր գազի սպառման նոր սակագին է սահմանել, որը գործող սակագնից 9 դրամ 30 լումայով ցածր է: Հուլիսի 1-ից մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառողների՝ բնակիչների համար, գազի գինն այսուհետև 146 դրամ 70 լումա է յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց, իսկ ավելի մեծ սպառում ունեցող բաժանորդների՝ արտադրողների համար՝ 257,5 դոլարին համարժեք դրամ: Այն ցածր է գործող սակագնից 19,4 դոլարին համարժեք դրամով: «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարի խոսքով՝ սակագնի կառուցվածքում ընկերության շահույթը նույնն է մնացել, որն ուղղվում է կապիտալ ծախսերի իրականացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում