Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը հոգևոր մայրաքաղաք էր բերել բազում ուխտավորների:
Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը հոգևոր մայրաքաղաք էր բերել բազում ուխտավորների: Հայոց եկեղեցին նշում էր Լուսավորչի տեսիլքով կառուցված Մայր Տաճարի նավակատիքի տոնը: Ըստ այդ տեսիլքի՝ երկինքը բացվում է և Աստծո միածին որդին իր լուսեղեն զորքով իջնում է Վաղարշապատի վրա: Քրիստոսն իր ոսկե մուրճով հարվածում է սանդարամետի մեհյանին և ջախջախելով կործանում այն: Վերացնելով մեհյանը, 301 թ. դրա տեղում կառուցվում է Մայր Տաճարն ու հաստատվում եկեղեցու հայրապետական իշխանությունը:
Մանրամասները՝ տեսանյութում