Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ջախջախեց Գվատեմալային. Մխիթարյանը`հեթ-տրիկի հեղինակ:
Մայիսի 29-ին Լոս Անջելեսում Հայաստանի հավաքականը Գվատեմալայի դեմ ընկերական մրցավեճում տոնեց իր պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը: Վարուժան Սուքիասյանի սաները 7 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը, սեփականն ընդունելով միայն 1-ը:
Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդգար Մանուչարյանը, Գեղամ Ղադիմյանը, Արթուր Սարկիսովը և Զավեն Բադոյանը:
Ներկայացնում ենք հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը: