Ուժեղ կարկուտից հետո տիկին Սիրունը հանգստացած շունչ է քաշում, վայելում գարնան սքանչելի տեսարանը:
Ուժեղ կարկուտից հետո տիկին Սիրունը հանգստացած շունչ է քաշում, վայելում գարնան սքանչելի տեսարանը: Աչքը ճախրող թռչունների մի քանի տասնյակ ընտանիքների վրա է: Վերջին օրերի կարկտաբեր ամպերը շրջանցել են Մարգարան, փոխարենը՝ հասել ու վնասել հարևան մի շարք համայնքների գյուղացիական տնտեսություններին:
Մայիսի 23-ին Արևիկում արևի շողերի անհետանալն ու տեղատարափ անձրևն ու կես ժամ ուժգին տեղացած կարկուտը մեծ վնաս են հասցրել համայնքի այգիներին ու ցանքատարածություններին: Արևիկցիներն այժմ փորձում են հաշվել վնասի չափերը:
Մանրամասները՝ տեսանյութում