Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հայությունը վերստին համախմբվեց, հավատաց իր ուժերին ՝ փրկվելով անհետացումից:
Թուրք զավթիչների դեմ մղած պատմական ճակատամարտի նույն վայրում 1968 թվականին կառուցված հուշահամալիրն արդեն շուրջ կես դար է, որ իր հաղթական ղողանջների շուրջն է համախմբում հայությանը:
Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառումը մեկնարկում է հարգանքի տուրքով: Երկրի ղեկավարն ու Ամենայն Հայոց հայրապետը ծաղկեպսակ են դնում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Մանրամասները՝ տեսանյութում