«Ննջեք խաղաղությամբ, մենք ձեր գործը շարունակում ենք» կարգախոսի ներքո Արցախի և Հայաստանի երիտասարդությունը հարգանքի տուրք է մատուցում ապրիլյան պատերազմի օրերին ընկած հերոսների շիրիմներին:
«Ննջեք խաղաղությամբ, մենք ձեր գործը շարունակում ենք» կարգախոսի ներքո Արցախի և Հայաստանի երիտասարդությունը հարգանքի տուրք է մատուցում ապրիլյան պատերազմի օրերին ընկած հերոսների շիրիմներին: Արցախի երիտասարդության առաջարկին անմիջապես արձագանքեցին Հայաստանի սպորտի և երիտասարդության ու ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունները:
Հայաստան ժամանած ավելի քան հարյուր երիտասարդներ խոնարհվում են Եռաբլուրում ու միաբերան հաստատում, զոհվածների գործը կիսատ չի մնալու:
Մանրամասները՝ տեսանյութում