Եգիպտոսի զինվորականները հայտարարել են, որ Միջերկրական ծովում հայտնաբերվել են օդանավի մասեր, որոնք ենթադրաբար պատկանում են EgyptAir ավիաընկերության նախորդ օրն անհետացած А320 օդանավին:
Եգիպտոսի զինվորականները հայտարարել են, որ Միջերկրական ծովում հայտնաբերվել են օդանավի մասեր, որոնք ենթադրաբար պատկանում են EgyptAir ավիաընկերության նախորդ օրն անհետացած А320 օդանավին: Բեկորները գտել են Ալեքսանդրիայից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա, դրանց հետ նաև՝ ուղևորների անձնական իրեր են եղել: Այժմ հայտնաբերված մասերն ուղարկվելու են փորձաքննության, որն իրականացնելու են Եգիպտոսի, Ֆրանսիայի ևԲրիտանիայի մասնագետները: Որոնողական լայնածավալ գործողությունը Միջերկրական ծովում շարունակվում է, որին ներգրավված են բազմաթիվ երկրներ: Աղետի պատճառի շուրջ անորոշությունը պահպանվում է: Հիմնականում քննարկվում է երկու վարկած՝ տեխնիկական անսարքություն ևահաբեկչություն, թեև մյուս վարկածները ևս չեն բացառվում: Հիշեցնենք, որ А320 օդանավը ռադարներից անհետացել էր անցած գիշեր՝ Կահիրեում վայրէջքից առաջ: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: