Վաղ առավոտյան Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող A 320 օդանավն անհետացել է օդային ռադարների դաշտից։ Օդանավում եղել է 56 ուղևոր, այդ թվում երեք երեխա և անձնակազմի 10 անդամ։
Վաղ առավոտյան Փարիզ-Կահիրե չվերթն իրականացնող A 320 օդանավն անհետացել է օդային ռադարների դաշտից։ Օդանավում եղել է 56 ուղևոր, այդ թվում երեք երեխա և անձնակազմի 10 անդամ։ Արդեն հայտնի է, որ ուղևորներից 15-ը ֆրանսիացիներ են, 30-ը՝ եգիպտացիներ, օդանավում եղել են նաև Անգլիայի, Ալժիրի, Իրաքի, Չադի քաղաքացիներ։ Ինքնաթիռը պատկանում էր Եգիպտոսի «Իջիփթէյր» ավիաընկերությանը, մայիսի 18-ին ժամը 23:09-ին օդանավը լքել է Փարիզի օդանավակայանը և թռիչքի պահին չի հայտնել ինքնաթիռի անսարքության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում