Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները զգուշավոր լավատեսության հիմքեր են տալիս:
Վիեննայում տեղի ունեցած հանդիպման մասին խոսվել է նաև պետքարտուղարությունում ասուլիսի ժամանակ: Ջոն Քըրբին նշել է, որ ամերիկյան կողմի նպատակն էր հասնել շփման գծում լարվածության նվազեցմանը և որ պետքարտուղար Ջոն Քերիի ցանկությունն էր նշված հարցը քննարկել Երևանի ու Բաքվի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում