Հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը:
Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տաբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ու հետևակի մարտական մեքենայից, 60 միլիմետրանոց ականանետերից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հարավարևելյան՝ Հադրութի և արևելյան՝ Մարտունու ուղղություններով: Ադրբեջանական զինուժը առաջնագծում իրադրության ապակայունացման և սադրիչ գործողությունների էր դիմում Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների ջանքերով կազմակերպված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում, ինչի հետևանքով հարավային ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկում գիշերը 0:50-ի սահմաններում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Խաչատուր Վարդանի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության հետևանքների ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: