Նախագահ Սարգսյանն ասօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։
Նախագահ Սարգսյանն ասօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա։ Նախագահի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Վիեննայի օդանավակայանում։ Առաջին լրատվականի նկարահանող խումբը նույնպես Ավստրիայում է, որտեղից տեղեկացնում է, որ Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը դեռևս հստակեցվում է։ Արդեն հաստատված է, որ Հայաստանի ղեկավարը հանդիպումներ կունենա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Ամենայն հավանականությամբ, նախագահ Սարգսյանի հանդիպման հնարավորությունը Իլհամ Ալիևի հետ կախված է վերոհիշյալ երկու հանդիպումների արդյունքներից։