Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է սիրիացի փախստականների նկատմամբ թուրք զինվորականների վայրագությունների մասին:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է սիրիացի փախստականների նկատմամբ թուրք զինվորականների վայրագությունների մասին: Ըստ զեկույցի, այն փախստականները, որոնք փորձում են հատել թուրք-սիրիական սահմանը, ծեծի են ենթարկվում ու սպանվում են: Միայն այս տարվա մարտ, ապրիլ ամիսներին սպանվել է 5 մարդ, վիրավորվել՝ 14-ը: Կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաքննել խախտումների բոլոր դեպքերը: