Պատգամավորներն ասել են, թե այդ խնդրին կվերադառնան, երբ Թուրքիան կատարի իրեն ներկայացված բոլոր 72 պահանջները:
Թուրքիայում հիասթափություն է: Հազարավոր մարդիկ անհամբեր սպասում էին, թե ուր որ է Եվրոպան կվերացնի շենգենյան գոտի մեկնելու համար մուտքի արտոնագիր ստանալու անհրաժեշտությունը: Բայց այսօր Եվրախորհրդարանը դադարեցրել է աշխատանքը այդ համաձայնագրի վրա: Պատգամավորներն ասել են, թե այդ խնդրին կվերադառնան, երբ Թուրքիան կատարի իրեն ներկայացված բոլոր 72 պահանջները: Եվրոպացիները նշում են, որ այդ պահանջներից 5-ը Անկարան դեռ չի կատարել, այդ թվում նրանք կարևորում են հակաահաբեկչական օրենքների հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում