Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ եվրոպական գրանդ ակումբների ամենացանկալի նպատակներից մեկը` այս ամռան տանսֆերային պատուհանի ժամանակ:
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ եվրոպական գրանդ ակումբների ամենացանկալի նպատակներից մեկը` այս ամռան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Անգլիական «Դեյլի Սթար» պարբերականի տեղեկություններով` Արսենալը 27-ամյա հայ կիսապաշտպանին պատրաստ է տարեկան վճարել 8 մլն ֆուտն ստերլինգ` ավելի քան 10 մլն եվրո: Մխիթարյանի համաձայնության դեպքում` նա կդառնա զինագործների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեի խոսքով, Բորուսիան առաջիկա օրերին պատրաստվում է Մխիթարյանի նոր պայմանագրի շուրջ վերսկսել բանակցությունները ֆուտբոլիստի գործակալի հետ: