ԱՄՆ-ն դադարեցրել է թուրքական 14 ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը
Միացյալ Նահանգները դադարեցրել է ֆինանսավորել թուրքական 14 ոչ կառավարական կազմակերպության, որոնք ներգրավված էին Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության ծրագրերում: Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը՝ USAID-ն, այդ կազմակերպությունների գործունեությունն ստուգելու ժամանակ բացահայտել է կոռուպցիայի փաստեր: Նաև պարզվել է, որ թուրքական ընկերությունները պարբերաբար բարձրացրել են մարդասիրական օգնության շրջանակում Սիրիա առաքվող ապրանքների գինը: Քանի որ հետաքննությունն ընթացքի մեջ է, կասկածվող թուրքական ընկերությունների և մատակարարների անունները դեռ չեն հրապարակվում: