«Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ կապված տույժերից ազատելու մասին օրինագիծը կրկին խորհրդարանականների սեղանին է:
«Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ կապված տույժերից ազատելու մասին օրինագիծը կրկին խորհրդարանականների սեղանին է: Գործարանի 935 մլն դրամի հարկային պարտավորություններից ավելի քան 510 մլն տույժը ներելու կառավարության հեղինակած օրինագիծը վերջին քառօրյայում տապալվեց: Այսօր կառավարությունն առաջարկում է այն կրկին քննարկել:
Գործադիրն ընդառաջ է գնացել գործարանի և դրա միակ սեփականատեր ՎՏԲ բանկին. գործարանը վերագործարկելու, զինելու, նաև հետագա գործունեությունը կազմակերպելու նպատակով ազատել տույժերից, որպեսզի ձեռնարկությունը չլիկվիդացվի և պահպանի շուրջ 500 աշխատատեղը:
Մանրամասները՝ տեսանյութում