Շուշիի ազատագրմանը մեծապես նպաստած Քարինտակի հերոսամարտի ժամանակ 16-ամյա Նարինե Առաքելյանը հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին։
Շուշիի ազատագրմանը մեծապես նպաստած Քարինտակի հերոսամարտի ժամանակ 16-ամյա Նարինե Առաքելյանը հաց ու զինամթերք էր հասցնում գյուղի պաշտպաններին։ Զինվորները նրան քնքշանքով Նանո էին կանչում:
Երբ ադրբեջանցի ՕՄՕՆ-ականները, շրջապատելով գյուղը, անձնագրերը ստուգելու պատրվակով խուզարկություններ էին կատարում, Նանոն շրջում էր տնից-տուն, զգուշացնում, որ թաքցնեն զենքերը:
Նա իր Չալո անունով շանը նույնպես սովորեցրել էր կապավորի դեր կատարել: Մարտիկները շան վզից երկտողներ էին կապում եւ ուղարկում գյուղ, իսկ Նանոն Չալոյի վրա էր կապում զինվորների խնդրած ծխախոտն ու այլ մթերք եւ ուղարկում էր դիրքեր:
1992-ի հունվարի 26-ին մարտի ժամանակ Նարինեն օգնում էր երեխաներին տեղափոխել համեմատաբար ապահով տեղ, երբ թշնամու դիպուկահարի գնդակը խոցեց նրան։
Նարինե Առաքելանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: