ԽՍՀՄ գոյության տարիներին շուրջ 1000 հոգի երեք անգամ արժանացել է «Կարմիր Աստղ» շքանշանի: Նրանցից մեկը Սուրեն Ստեփանյանն է:
ԽՍՀՄ գոյության տարիներին շուրջ 1000 հոգի երեք անգամ արժանացել է «Կարմիր Աստղ» շքանշանի: Նրանցից մեկը Սուրեն Ստեփանյանն է:
Երկրորդ Աշխարհամարտի մասնակից Սուրեն Ստեփանյանն ապրում է Երևանի Տիգրան Մեծ պողոտայի հետնամասի նեղլիկ փողոցի սեփական տներից մեկում: «Պատերազմից առաջ էր տարածքը տրվել տուն սարքելու համար: Պատերազմից հետո վերադարձա ու տունը գտա շատ անխնամ վիճակում: Ծանր ժամանակներ էին»,- վերհիշում է վետերանը:
Պարտերազմական ամենահիշարժան հուշերից մեկը հանդիպումն է Մարշալ Բաղրամյանի հետ, որի մանրամասները վետերանը դժվարությամբ է մտաբերում. «Հանդիպեցինք, ասացին, որ ծանոթացել են զեկույցիս հետ ու որ բավականին լուրջ գործ եմ արել»:
Նրան խնամում են հարևանությամբ ապրող երկու դուստրերը: «Մեկ-մեկ քիչ քայլում եմ: Բայց դե էլ նախկինի պես չեմ: Ի՜նչ արած: Հիմա մի նպատակ ունեմ՝ պետք է մեկ դար ապրեմ: Իսկ ես եթե նպատակ եմ դնում, անպայման հասնում եմ։ Պատերազմի ժամանակ էլ էր տենց, հիմա էլ բան չի փոխվել...»: