Սևանա լճի ափամերձ հատվածներում, մոտ 900 հեկտարի վրա, մեծ տարածում ունեն չիչխանի տնկարկները:
Սևանա լճի ափամերձ հատվածներում, մոտ 900 հեկտարի վրա, մեծ տարածում ունեն չիչխանի տնկարկները: Մոտավոր հաշվարկներով այդ արժեքավոր հումքատեսակի պտուղները բնակչությունը հավաքում է առավելագույնը 25-30 տոկոսի չափով, միայն տնային պայմաններում պահածոյացնելու նպատակով: Իսկ մնացած բերքը փչանում է հենց ճյուղի վրա: Բավարար քանակությամբ չիչխանի պտուղ հավաքելու և մշակելու նպատակով Գավառ համայնքի 5 ֆերմերների ոչ ֆորմալ խումբը շահեց գյուղատնտեսության նախարարության դրամաշնորհային մի ծրագիր, որի շրջանակներում արտադրամասին հատկացվեց շուրջ 20 հազար ամերիկյան դոլար:
Մանրամասները՝ տեսանյութում