ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները ազատվել են աշխատանքից
ՀՀ Նախագահի հրամանագրերով ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներ աշխատանքից ազատվել են: Ալիկ Միրզաբեկյանն այլևս պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետը չէ։ Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից։ Գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել է զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։