Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսօր վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսօր վաղ առավոտից անորոշ ժամանակով ամբողջությամբ կսահմանափակվի մայրաքաղաքի Հալաբյան փողոցի Էստոնական փողոցից մինչև Արզումանյան փողոց ընկած միջանկյալ հատվածի երկկողմանի երթևեկը: Մինչև վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկի լիարժեք վերականգնումը, հասարակական տրանսպորտի աշխատանքները կկազմակերպվեն Արզումանյան, Շինարարների և Էստոնական փողոցներով: