ԵԽԽՎ նախագահը մուտքի մոտ սպասում է Թուրքիայի վարչապետի ժամանելուն: Պեդրո Ագրամունտն այդ պահին աննպատակահարմար է համարում պատասխանել Առաջին ալիքի` Ղարաբաղի խնդրին վերաբերող հարցին:
ԵԽԽՎ նախագահը մուտքի մոտ սպասում է Թուրքիայի վարչապետի ժամանելուն: Պեդրո Ագրամունտն այդ պահին աննպատակահարմար է համարում պատասխանել Առաջին ալիքի` Ղարաբաղի խնդրին վերաբերող հարցին: Ահմեդ Դավութօղլուն եկավ, շրջանցեց և՛ իր երկրի, և՛ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Սադրանքների սովոր ադրբեջանցիները Եվրահանձնաժողովի ղեկավարին էլ փորձեցին մոլորեցնել: Գանիրա Փաշաևան անգիր արածի պես կրկնում է նույնը` իբր Հայաստանը շարունակում է օկուպացված պահել Ադրբեջանի տարածքները, իբր Ադրբեջանն 1 մլն տեղահանվածներ ունի, Փաշաևան փաստորեն անհանգստացած է, որ շփման գծում իրավիճակը սրվել է:
Մանրամասները՝ տեսանյութում