Ապրիլի 14-ին՝ ուշ երեկոյան, Թալիշի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը:
Ապրիլի 14-ին՝ ուշ երեկոյան, Թալիշի ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակած կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: