Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Անդրանիկ Կարապետյանը իր հաղթանակը նվիրեց հայկական սահմանը հսկող զինվորներին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Անդրանիկ Կարապետյանը իր հաղթանակը նվիրեց հայկական սահմանը հսկող զինվորներին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին: Նորվեգիայում ընթացող աշխարհամասի առաջնության 77 կգ քաշայինների պայքարում հայ ծանրորդը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ ծանրաձողը, ապա հրեց՝ 197 կգ: Երկամարտում գրանցելով 367 կգ արդյունք՝ Անդրանիկ Կարապետյանը կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: Առաջնության 77 կգ քաշային կարգում փոխչեմպիոնի կոչումը նույպես Հայաստանինն է: 2015-ին Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը՝ երկամարտի 352 կգ արդյունքով, արժանացավ արծաթե մեդալի: