Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Եվրամիությունը հնարավորին չափ լայնորեն պետք է ներկայացված լինի այդ երկրում
Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար Եվրամիությունը հնարավորին չափ լայնորեն պետք է ներկայացված լինի այդ երկրում,- Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նման տեսակետ է հայտնել Լեհաստանը ներկայացնող պատգամավոր Մարեք Յուրեքը: «Մենք գիտենք, թե իր պատմության ընթացքում որքան է տառապել այս ժողովուրդը: Խոսքը միայն 100 տարի առաջ տեղի ունեցած՝ Հայոց Ցեղասպանության մասին չէ: Խոսքը 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանի անկախության դրամատիկ նվաճման մասին է»,- նշել է Յուրեքը: Նա նաև խոսել է սեփական երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքի մասին: