Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին է փոխանցվել 18 զոհված զինծառայողի մարմին:
Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում հայկական կողմին է փոխանցվել 18 զոհված զինծառայողի մարմին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: « Մեկ հոգու ճակատագիր շարունակում է անհայտ մնալ»,- ասել է Բաբայանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարում է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի։ Ղարաբաղյան կողմն այդ փաստը համարում է հակահումանիզմի աղաղակող դրսևորում և հետամուտ է լինելու, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը: