Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի:
Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ: Պաշտպանության Բանակի առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված խնդիրը: