ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղին: «Մենք բոլորս միասին կողմ ենք խաղաղությանն ու արդարությանը: Մենք բոլորս «ուժեղ Արցախ ենք»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շիֆը՝ տեղադրելով լուսանկար, որում ձեռքին շապիկ է վրան գրված՝ «Արցախն ուժեղ է»: Ավելի վաղ կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտել էր Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի: «Այն, որ այդ հարձակումը տեղի ունեցավ ԱՄՆ-ից Իլհամ Ալիևի վերադարձից ժամեր անց, որտեղ նա հանդիպել էր ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ, ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի քաղաքականությունը չի աշխատում»,-հայտարարել էր նա: